կիրակի, հունիս 29
29 / 6 / 2025
Կոմիտասի պողոտայում ոմն Արամը զենքի սպառնալիքով հափշտակել է 34-ամյա տղամադրու զինփաստաթղթերը, անձնագիրը, բջջայինը և փող

Կոմիտասի պողոտայում ոմն Արամը զենքի սպառնալիքով հափշտակել է 34-ամյա տղամադրու զինփաստաթղթերը, անձնագիրը, բջջայինը և փող

Մարտի 22-ին, ժամը 21.10-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում տված 34-ամյա տղամարդը հայտնել էր, որ ժամը 20.30-ին Կոմիտասի պողոտայում իրեն է մոտեցել ոմն Արամ և զենքի սպառնալիքով հափշտակել զինվորական փաստաթղթերը, անձնագիրը, լիցքավորման սարքը, բջջային հեռախոսը և փող:

Ոստիկանությունից հայտնում են, որ Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 22-ին Բյուրեղավան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում հայտնաբերվել, ավազակային հարձակում կատարելու համար ձերբակալվել և ոստիկանության Արաբկիրի բաժին է տեղափոխվել բյուրեղավանցի 21-ամյա մի երիտասարդ: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են կռփազենք և գողոն հանդիսացող փողն ու բջջային հեռախոսը:

Երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմին:

Կատարվում է նախաքննություն:

  • Կիսվել: