չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Կոմիտաս վարդապետի դիմաքանդակը գողանալու դեպքի առթիվ Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

Կոմիտաս վարդապետի դիմաքանդակը գողանալու դեպքի առթիվ Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

Երեւանի Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյանի անվան զբոսայգում տեղադրված հայ երգահան, երաժշտագետ, Կոմիտաս վարդապետի դիմաքանդակը գողանալու դեպքի առթիվ Ոստիկանության Արաբկիրի բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Այս մասին հայտնում են  Ոստիկանությունից։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ պոկել ու գողացել են Վահագն Դավթյանի այգում տեղադրված հայ երգահան, երաժշտագետ, վարդապետ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտասի դիմաքանդակը։

  • Կիսվել: