Խուզարկվել են Արաբկիրի թաղապետի հոր և աներոջ տները
ՔԿ-ն խուզարկել է Արաբկիրի թաղապետ Արամ Ազատյանի հոր և աներոջ տները: Աներոջ տանից տարել են 9900 դոլար, որն, ինչպես բացատրել են ընտանիքի անդամները, առևտրով են զբաղվում եւ իրենց տան գումարն է:
Իրավապահները խուզարկել են նաեւ թաղապետարանն ու տարել այնտեղից մի քանի համակարգիչ:
Հիշեցնենք, որ հուլիսի 3-ին Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմում քննչական գործողություններ էին կատարվել։ Ազատյանը բերման էր ենթարկվել, իսկ ավելի ուշ դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել տնային կալանքը և 30 միլիոն դրամի չափով գրավ կիրառել: