ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Խուզարկություն է կատարվում ՀՅԴ ԳՄ անդամ Սուրեն Մանուկյանի՝ Երևանում գտնվող տանը

Խուզարկություն է կատարվում ՀՅԴ ԳՄ անդամ Սուրեն Մանուկյանի՝ Երևանում գտնվող տանը

Ոստիկանության Հատուկ նշանակության վաշտի կողմից խուզարկություն է կատարվում ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ,  ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանի՝ Երևանի Տիգրան Մեծ պողոտայում գտնվող տանը։

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, որը նույնպես այնտեղ է, նշել է` չգիտեն՝ ինչ գործի շրջանակում է խուզարկությունը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, ըստ որի 2022թ. մայիսի 6-ին ՀՅԴ կուսակցության Արմավիրի տարածքային մարմնի ղեկավար Ա. Մ-ի բնակության վայրում իրականացվել էր խուզարկություն և հայտնաբերվել էին ձեռագիր գրառումներով նոթատետրեր, որոնք բովանդակել են 2021 թվականին տեղի ունեցած Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրողներին տարբեր չափերի կաշառք տալու վերաբերյալ տեղեկություններ:

Նշենք, այս օրերին ՀՅԴ մի խումբ ներկայացուցիչներ տարբեր քրեական գործեորվ բերման են ենթարկվել և ձերբակալվել։ Այդ թվում՝ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկայնի փեսան և որդին՝ Գյումրիում տարեցների ծեծի գործով։ Ինչպես նաև, մի շարք ՀՅԴ-ականներ Աշտարակում կաշառք բաժանելու գործով։
 
 
 
 

  • Կիսվել: