ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Խուզարկությամբ հայտնաբերվել է ապօրինի պահվող «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու զինամթերք

Խուզարկությամբ հայտնաբերվել է ապօրինի պահվող «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու զինամթերք

Հարուցված քրեական գործի քննության շրջանակում Գորիսի ոստիկանները մարտի 5-ին խուզարկել են Տեղ համայնքի Քարաշեն գյուղի 38-ամյա մի բնակչի բնակության վայրը։ Տանը կից գոմում, որը պահեստարան էր ծառայում, հայտնաբերվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու պահունակ՝ լիցքավորված 42 փամփուշտով:

Տղամարդն իրավապահներին հայտնել է, որ հայտնաբերվածը 44-օրյա պատերազմից հետո բերել էր Արցախից:

Զենք-զինամթերքը առգրավվել, փաթեթավորվել և կնիքվել է։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Տղամարդը ձերբակալվել է։

Կատարվում է նախաքննություն։

  • Կիսվել: