շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Խուզարկել են «Խաչակիրների» շտաբերը․ Պողոսյանը հայտնել է Բազեյանի և իր դեմ ցուցմունք տված անձի անունը

Խուզարկել են «Խաչակիրների» շտաբերը․ Պողոսյանը հայտնել է Բազեյանի և իր դեմ ցուցմունք տված անձի անունը

«Խաչակիրներ» ջոկատի հրամանատար Սարգիս Պողոսյանը պնդում է՝ Ալբերտ Բազեյանին իր կյանքում երեք րոպե է տեսել, իսկ մեղսագրվող մեղադրանքն ընդամենը վատ գրված հեքիաթ է։

Հիշեցնենք, որ Ս. Պողոսյանը կալանավորվել է խմբի կազմում իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու ենթադրյալ դեպքի առիվ իրականացվող վարույթի շրջանակներում։ Այդ մասին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարությամբ հանդես եկավ Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմից օրեր անց՝ 2023 թվականի սեպտեմբերի 24-ին, երբ արդեն ակնհայտ էր Արցախի հայաթափուը։

Երբեք չեմ խառնվել քաղաքական գործերին, ոչ էլ երբևէ վարչապետի հասցեին վատ բան եմ ասել, այն, ինչում ինձ մեղադրում են՝ վատ գրված հեքիաթ է։ «Փաստինֆոյի» հետ զրույցում վստահեցրել է կալանավայրում գտնվող «Խաչակիրներ» ջոկատի հրամանատար Սարգիս Պողոսյանը։

«Կոռնիձորից վերադառնալուց հետո՝ ես երկար ժամանակ Սիսիանում էի, անգամ Երևան չեմ վերադարձել, ոչ մի քաղաքական գործընթացների, ցույցերի չեմ մասնակցել։ Ինձ Սիսիանից կանչել են Երևան՝ կիրակի օրով, ես էլ երեկոյան ժամը 10-ին հասել եմ ու ինձ ձերբակալել են»,- պատմել է Ս.Պողոսյանը։

Նրա փոխանցմամբ՝ իր կալանավորման ժամկետը շուտով ավարտվելու է, բայց արդեն լուրեր կան, որ ցանկանում են երկարացնել։ «Աբսուրդ է իրենց մեղադրանքը, գնացել են «Խաչակիրների» բոլոր շտաբերը խուզարկել են, 2 տները խուզարկել են, դանակ անգամ չեն հայտնաբերել, ոչ մի հիմք ու ապացույց չունեն, թե ես ուզել եմ ինչ որ զինված հեղաշրջում անել։ Ինչ -որ մեկն իրենց ուղղորդում է, ով՝ դեռ չեմ կարող ասել։ Ես անգամ փաստաբան չեմ ներգրավել, ինձ միայն հանրային փաստաբան են տրամադրել, մեղադրանքն այնքան աբսուրդ է, որ իմաստ չեմ տեսնում փաստաբան վարձելու։ Ոչ մի փաստ, հիմք չունեն», - նշել է կալանավայրում գտնվող Ս.Պողոսյանը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: