երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Խուլիգանություն ու դանակահարություն գիշերային ակումբի մոտ. տեսախցիկը ֆիքսել է ամեն բան

Խուլիգանություն ու դանակահարություն գիշերային ակումբի մոտ. տեսախցիկը ֆիքսել է ամեն բան

Սեպտեմբերի 30-ին, ժամը 3.20-ին Վաղարշապատ ԲԿ-ից ոստիկանության բաժին հաղորդում է ստացվել, որ դանակարված վիճակում բուժօգնության է ընդունվել Բաղրամյան գյուղի 34-ամյա մի բնակիչ : Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ահազանգից մոտ 20 րոպե առաջ երիտասարդը դանակահարվել է  Երեւան-Էջմիածին ճանապարհին գտնվողն բիշերային ակումբի  տարածքում:

Ոստիկանները պարզել են, որ գիշերային ակումբում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է ծագել տուժածի, նրա 18 եւ 19 տարեկան  համագյուղացիների եւ Այգեշատ գյուղի 21-ամյա բնակիչների  միջեւ: Դրսում վիճաբանությունը վերաճել է ծեծկռտուքի , որի ընթացքում խաթարվել է ակումբի բնականոն աշխատանքը, կոպիտ կերպով խախտվել է հասարակական կարգը: 

Ծեծկռտուքի ժմանակ 21-ամյա այգեշատցի երիտասարդներից մեկն իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել 34-ամյա բաղրամյանցուն եւ դիմել փախուստի:

Հետագայում 18 եւ 19 տարեկան երեք երիտասարդները հայտնաբերվել եւ ձերբակալվել են, նաեւ բացատրական աշխտանքի շնորհիվ նույն  օրը անակահարող կամավոր ներկայացել է ոստիկանության Վաղարշապատի բաժին եւ խոստովանել արարքը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

  • Կիսվել: