ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Խուլիգանություն գիշերային ակումբում. երեւանցի եղբայրները ծեծի են ենթարկել արևշատցուն. Նրանք ձերբակալվել են

Խուլիգանություն գիշերային ակումբում. երեւանցի եղբայրները ծեծի են ենթարկել արևշատցուն. Նրանք ձերբակալվել են

Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները և ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ սեպտեմբերի 30-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Հայանիստ գյուղի Հայկ Բժշկյանց փողոցի գիշերային ակումբում վիճաբանություն էր եղել Արմավիրի մարզի Արևաշատ գյուղի 34-ամյա մի բնակչի և երևանցի երկու եղբայրների միջև:

Ոստիկանությունից հայտնում են, որ վիճաբանությունն այնուհետև շարունակվել էր դրսում: Եղբայրները ծեծի էին ենթարկել 34-ամյա արևաշատցուն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Ըստ ստացված տեղեկության՝ եղբայրները խուլիգանությունը կատարել էին գազային ատրճանակի գործադրմամբ:

Դեպքի առթիվ հոկտեմբերի 1-ին Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ:

Հոկտեմբերի 10-ին 28-ամյա եղբայրները հայտնաբերվել և ներկայացվել են Մասիսի քննչական բաժին: Նրանք ձերբակալվել են: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գազային ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Նախաքննությունը շարունակվում է:

  • Կիսվել: