շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Խուլիգանության մասնակիցները ձերբակալվել ու ներկայացվել են նախաքննական մարմին

Խուլիգանության մասնակիցները ձերբակալվել ու ներկայացվել են նախաքննական մարմին

Դեկտեմբերի 23-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Իջևան քաղաքի Արցախյան փողոցում իրար էին բախվել «ԳԱԶ-66» և «Մերսեդես Բենց» մակնիշի մեքենաներ, ինչից հետո «Մերսեդես Բենցի» վարորդը, իջնելով մեքենայից, սկսել էր հայհոյել «ԳԱԶ-66»-ի վարորդին և ուղևորներին: Արդյունքում վիճաբանություն և ծեծկռտուք էր սկսվել, որի ընթացքում էլ «Մերսեդես Բենցի» վարորդը մարմնական վնասվածքներ էր ստացել:

Խուլիգանության բոլոր մասնակիցները ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են Տավուշի մարզային քննչական վարչություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: