երեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2024
Խուլիգանություն և դանակահարություն Մաշտոցի պողոտայի ռեստորանի մոտ

Խուլիգանություն և դանակահարություն Մաշտոցի պողոտայի ռեստորանի մոտ

Հունիսի 8-ի գիշերը՝ ժամը 1։42-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն շտապօգնության ենթակայանից հայտնել են, որ դանակահարված քաղաքացու են տեղափոխում հիվանդանոց: Ժամը 1։59-ին 1-ին համալսարանական հիվանդանոցից է հաղորդում ստացվել. Մաշտոցի պողոտայի հարակից այգուց «պարանոցի բաց վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 20-ամյա երիտասարդ: Հիվանդանոցից հաջորդ ահազանգը ստացվել է ժամը 3-ին. նույն վայրից կրծքավանդակի կտրած վերքով բուժօգնության էր տեղափոխվել 21-ամյա երիտասարդ:

Հիվանդանոց օպերատիվ խումբ է մեկնել:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գիշերվա ժամը 1։20-ին Մաշտոցի պողոտայի ռեստորանի մոտ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխվածներն ու հասակակից մեկ այլ երիտասարդ, կոպտորեն խախտելով հասարակական կարգը, տևական ժամանակ հնչեցրել են հայհոյանքներ, հարվածներ են հասցրել, և այդ ընթացքում էլ հիվանդանոց տեղափոխվածները դանակահարել են իրար:

Ժամը 3։15-ին Աբովյան փողոցում հայտնաբերվել, խուլիգանություն կատարելու և մարմնական վնասվածք հասցնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և ոստիկանության Կենտրոնական բաժին է տեղափոխել երրորդ մասնակից 21-ամյա երիտասարդը:

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

  • Կիսվել: