կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Խուլիգանության մեղադրանքով հետախուզվող 21-ամյա երիտասարդը ներկայացավ բաժին

Խուլիգանության մեղադրանքով հետախուզվող 21-ամյա երիտասարդը ներկայացավ բաժին

Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 14-ին բաժին է ներկայացել 21-ամյա Էմիլ Հ.-ն, որը 2022 թ. նոյեմբերի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգքի 297-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 3-րդ մասի մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

  • Կիսվել: