կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Խուլիգանության համար հետախուզվողը հայտնաբերվեց «Շիրակ» օդանավակայանում

Խուլիգանության համար հետախուզվողը հայտնաբերվեց «Շիրակ» օդանավակայանում

ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային վարչության և ՊՊԳՎ Գյումրու պահպանության բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հուլիսի 26-ին Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Շիրակ» օդանավակայանում հայտնաբերվել, ձերբակալվել և Շիրակի մարզային վարչություն է ներկայացվել 22-ամյա Արտյոմ Օ.-ն, որը հուլիսի 3-ից ոստիկանության Թումանյանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 3-րդ մասի մեղադրանքով:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

Խափանման միջոցը ստորագրություն:

  • Կիսվել: