հինգշաբթի, հունիս 25
25 / 6 / 2026
Խորհրդակցություն ՄԻՊ աշխատակազմում. Ի՞նչ հանձնարարականներ է տվել Անահիտ Մանասյանը

Խորհրդակցություն ՄԻՊ աշխատակազմում. Ի՞նչ հանձնարարականներ է տվել Անահիտ Մանասյանը

Դեկտեմբերի 16-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի գլխավորությամբ աշխատակազմում անցկացվել է խորհրդակցություն:

Ստորաբաժանումների ղեկավարները Պաշտպանին ներկայացրել են ընթացիկ աշխատանքներն ու մինչև տարեվերջ նախանշված ծրագրերը։ Քննարկվել են աշխատանքի կազմակերպման մեթոդաբանությանը վերաբերելի հարցեր:

Անահիտ Մանասյանը նշել է, որ կառույցում մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների լավարկման աշխատանքները  պետք է կրեն շարունակական բնույթ։

Խորհրդակցության ավարտին Անահիտ Մանասյանի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ և նախանշվել աշխատանքի կարևոր ուղղությունները:

  • Կիսվել: