կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Խնամի-ծանոթ-բարեկամ երևույթը շատ ցավոտ էր նախկինում, այսօր նման դեպքերը պետք է բացառվեն. Գրիգոր Մինասյան

Խնամի-ծանոթ-բարեկամ երևույթը շատ ցավոտ էր նախկինում, այսօր նման դեպքերը պետք է բացառվեն. Գրիգոր Մինասյան

Իմ պաշտոնը քաղաքական է, և օրենքը թույլ է տալիս այդ պաշտոնին նշանակել այն մարդուն, ով կիսում է իշխանության գաղափարները, նրան ճանաչում են, միմյանց հետ աշխատել են, սակայն քաղաքացիական պաշտոնների դեպքում իրավիճակն այլ է: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը։

«Խնամի-ծանոթ-բարեկամ երեւույթը շատ ցավոտ էր նախկինում և այսօր էլ, եթե նման դեպքեր լինեն, պետք է բացառվեն, երբ քաղաքացիական պաշտոնների մրցույթներում «անցկացնում էին» իրենց ծանոթ-բարեկամներին: Կոնկրետ իմ դեպքում այդ խնդիրը չկա»,- ասաց նախարարի տեղակալը:

Մինասյանը նշեց, որ միանալով իշխանության թիմին՝ ծանոթացել է բոլոր ռազմավարական ուղղություններին, որոնք վերաբերում են արդարադատության ոլորտին, և կիսում է այդ գաղափարները:

  • Կիսվել: