չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Խարդախության փորձի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց

Խարդախության փորձի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց

Հունիսի 17-ին, ժամը 00.05-ին, ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ ԹԱՇԴՊ վարչության և Մաշտոցի բաժնի ծառայողները համատեղ միջոցառումներով Նորաշեն թաղամասի շենքերից մեկում հայտնաբերել, ձերբակալել և Մաշտոցի բաժին են տարել 1992 թ. ծնված Ֆրունզե Բ․-ին, որը մայիսի 22-ից ոստիկանության Եղեգնաձորի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի մեղադրանքով:

 

Խափանման միջոցը՝ կալանք:

  • Կիսվել: