չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Խախտումներ՝ հեղուկացված գազի մանրածախ վաճառքի կետում

Խախտումներ՝ հեղուկացված գազի մանրածախ վաճառքի կետում

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ստուգման արդյունքում պարզվել է, որ հեղուկացված ածխաջրածնային գազի մանրածախ վաճառքով զբաղվող «Մելանյա Մկրտչյան» ԱՁ-ում օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցը` 1 վառելիքաբաշխիչ աշտարակը 2 ճկափեղերով, ստուգաչափված և տեսակը հաստատված չեն եղել։

Լցակայանը կապարակնքվել է` հետագա շահագործումը բացառելու նպատակով։ Այս մասին հայտնում է տեսչական մարմինը։

 
 
 
 

  • Կիսվել: