ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Խաչատուրովներից ահաբեկվում են թուրքերը, ու օրվա իշխանությունները հերթական սինխրոն վարքագիծն են ցույց տալիս. Վարդևանյան

Խաչատուրովներից ահաբեկվում են թուրքերը, ու օրվա իշխանությունները հերթական սինխրոն վարքագիծն են ցույց տալիս. Վարդևանյան

Խաչատուրով Իգորին ձերբակալելը ոստիկանի ցուցմունքի հիման վրա` ՄԻԵԴ կայուն նախադեպային իրավունքից հերթական խայտառակ շեղումն է: Առհասարակ հարկադրանքի միջոցների ֆետիշացումը մեղմ ասած աբսուրդի է հասնում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

«Վերջ չկա ապօրինություններին իրավապահների կողմից: Խաչատուրովներից ահաբեկվում են թուրքերը ու օրվա իշխանությունները հերթական սինխրոն վարքագիծն են ցույց տալիս»,- գրել է Վարդևանյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Յուրի Խաչատուրովի որդին ձերբակալվել է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով:

 

  • Կիսվել: