չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
Կեղծ թղթադրամ իրացնողներից մեկը հայտնաբերվել է, մյուսը ներկայացել է ոստիկանություն

Կեղծ թղթադրամ իրացնողներից մեկը հայտնաբերվել է, մյուսը ներկայացել է ոստիկանություն

Նոյեմբերի 8-ին հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ որպես տաքսի շահագործվող «Տոյոտա» մակնիշի մեքենայով նոյեմբերի 7-ին Շիրակի փողոց է տեղափոխել մի ուղևորուհու, որը վճարել է 5000 դրամանոց կեղծ թղթադրամ: Այդ մասին հայտնում են ոստիկանությունից:

Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումներով պարզել են ուղևորուհու ինքնությունը: 26-ամյա կինը հայտնաբերվել և տեղափոխվել է նախաքննական մարմին:

Նոյեմբերի 8-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն նմանատիպ մեկ այլ հաղորդում էր ստացվել: Քաղաքացին հայտնել էր, որ Սևանի փողոցում անհայտ անձը իրեն կեղծ 5000 դրամանոց է տվել:

Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումներով պարզել են, որ քաղաքացուն կեղծ թղթադրամը տվել էր 26-ամյա երիտասարդը: Բացատրական աշխատանքի շնորհիվ նա ներկայացել է բաժին և խոստովանել:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին: Կատարվում է նախաքննություն:

  • Կիսվել: