ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձման գործով կայացվել է առաջին վճիռը. պետությանը կվերադարձվի մոտ 82 մլն դրամ

Ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձման գործով կայացվել է առաջին վճիռը. պետությանը կվերադարձվի մոտ 82 մլն դրամ

Կայացվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով առաջին վճիռը, համաձայն որի՝ պետությանը կվերադարձվի շուրջ 81.962.500 ՀՀ դրամի պատճառված վնասը։

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Կարապետ Բադալյանի կայացրած վճռով՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով հաստատվել է կողմերի միջև հաշտության համաձայնագիր, որի արդյունքում պատասխանող Արթուր Մանուկյանի կողմից պետությանն է վերադարձվելու Երևան քաղաքի Ծարավ Աղբյուր փողոցին հարակից հողատարածքը, որի միջին շուկայական արժեքը կազմում է 81.962.500 ՀՀ դրամ. այս մասին հայտնել են ԲԴԽ-ից։

  • Կիսվել: