հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Կաշառք տալուն հանցակցելու համար հետախուզվողը հայտնաբերվեց Տաշիրում

Կաշառք տալուն հանցակցելու համար հետախուզվողը հայտնաբերվեց Տաշիրում

Ոստիկանության Տաշիրի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 15-ին Տաշիր քաղաքի Երևանյան փողոցում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 44-ամյա Էդուարդ Ս.-ն, որը հունիսի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-312-րդ հոդվածի (Կաշառք տալուն հանցակցելը) մեղադրանքով:

Նա ներկայացվել է հակակոռուպցիոն կոմիտե:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

  • Կիսվել: