երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Կարեն Բիշարյանը նշանակվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր

Կարեն Բիշարյանը նշանակվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր

Կարեն Բիշարյանը նշանակվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր. հրամանագիրը ստորագրել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի նոյեմբերի 22-ի ԲԴԽ-99-Ո-282 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Կարեն Բիշարյանին նշանակել վերաքննիչ քրեական դատարանի դատավոր», - նշված է հրամանագրում։

Հիշեցնենք՝ Կարեն Բիշարյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով մեղադրող դատախազներից էր։

  • Կիսվել: