չորեքշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2024
Կառավարությունը չի հաստատում մեր հաստիքացուցակները՝ Վենետիկի հանձնաժողովն արձանագրեց, որ սա անթույլատրելի վիճակ է․ ՄԻՊ

Կառավարությունը չի հաստատում մեր հաստիքացուցակները՝ Վենետիկի հանձնաժողովն արձանագրեց, որ սա անթույլատրելի վիճակ է․ ՄԻՊ

Դիմել եմ Վենետիկի հանձնաժողովի, ԵԱՀԿ ժողովրդավարության և մարդու իրավունքների գրասենյակ քանի որ ներպետական միջոցները սպառվել էին։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Կառավարությունը չի հաստատում մեր հաստիքացուցակները, պաշտոնների անվանացանկերը, որը մեզ հնարավորություն կտար աշխատակազմում փոփոխություններ կատարել։ Այս պատճառով մեկ տարուց ավելի մենք աշխատակազմում լուրջ ճգնաժամի մեջ ենք»,–ասաց նա և նշեց, որ գործ ունեին բյուրոկրատական քաշքշուկների հետ։

Արման Թաթոյանը հայտնեց, որ Վենետիկի հանձնաժողովն արձանագրեց, որ սա անթույլատրելի վիճակ է, որ կան հակասահմանադրական ակտեր, և Մարդու իրավունքների պաշտպանը չի կարող կախվածության մեջ ընկնել գործադիր իշխանությունից։

Նա նշեց, որ թեև փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի հետ քննարկել են հարցը, բայց գլոբալ ոչինչ չի փոխվել, մինչ հիմա շարունակվում է անորոշ վիճակը, և մեկ տարուց ավելի ինքը չի կարողանում նույնիսկ կառուցվածքային փոփոխություններ անել։

  • Կիսվել: