երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Կալանավորվել է «Դոգ»-ի կողմից դատավորին և նրա մերձավորներին արատավորող տեղեկություններ հրապարակելուն օժանդակած անձը

Կալանավորվել է «Դոգ»-ի կողմից դատավորին և նրա մերձավորներին արատավորող տեղեկություններ հրապարակելուն օժանդակած անձը

Կալանավորվել է «Դոգ» մականվամբ հայտնի Վարդան Ղուկասյանի կողմից դատավորին և նրա մերձավորներին արատավորող տեղեկություններ հրապարակելուն օժանդակած անձը:

Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն:

««Հանրային ձայն» կուսակցության ղեկավարներին առնչվող՝ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթի ընթացքում պարզվել է «Դոգ» մականվամբ հայտնի Վարդան Ղուկասյանի կողմից, օրինական ծառայողական գործունեության հետ կապված՝ դատավորի, նրա մերձավոր ազգականների վերաբերյալ արատավորող, նրանց իրավունքներին և օրինական շահերին վնաս պատճառող տեղեկությունները համացանցի «Telegram» հավելվածում հրապարակելուն օժանդակելու նոր դեպք։

Մասնավորապես, պարզվել է, որ Անդրանիկ Արմանդարյանը, մտերիմ հարաբերություններ ունենալով «Դոգ» մականվամբ Վարդան Ղուկասյանի հետ, միաժամանակ ղեկավարել է տարբեր սոցիալական ցանցերում Վարդան Ղուկասյանի գործունեությունը տարածող համացանցի մի շարք օգտահաշիվներ, այդ թվում՝ «Հանրային ձայն» կուսակցության լրատվական կայքէջը։

Վերոնշյալ քրեական վարույթով «Հանրային ձայն» կուսակցության նախագահների հետ մտերիմ հարաբերություններ ունեցող, շորթում կատարելու համար մեղադրվող անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի ժամկետը երկարացնելու մասին միջնորդությունը ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավորի կողմից 2023թ․ հունիսի 11-ին բավարարելուց հետո, նաև հետագայում Վարդան Ղուկասյանի համախոհների նկատմամբ հնարավոր ոչ ցանկալի դատական ակտերի կայացման վրա ազդեցություն գործադրելու նպատակով, Անդրանիկ Արմանդարյանը ձեռք է բերել դատավորի, ինչպես նաև` նրա մերձավոր ազգականների լուսանկարները։

2023թ․ հունիսի 11-ին՝ ժամը 21:45-ից մինչև 23:33-ի սահմաններում, համապատասխան ծրագրային հավելվածների միջոցով մոնտաժել է այդ լուսանկարները, դրանց վրա կատարել դատավորին ու նրա մերձավոր ազգականներին վերաբերող անպարկեշտ, արատավորող գրառումներ»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: