կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Կալանավորված սպայի գործով հարցաքնվել է Ջալալ Հարությունյանը. նոր մանրամասներ

Կալանավորված սպայի գործով հարցաքնվել է Ջալալ Հարությունյանը. նոր մանրամասներ

Օրերս 44-օրյա պատերազմի մասով հարուցված քրեական գործով կալանավորվել էր սպա Գեւորգ Գեւորգյանը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է Ջալալ Հարությունյանը: Այս մասին գրում է Armlur.am-ը։ 

Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ Զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ այն մասին, որ 2020թ. սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարության կողմից հայտարարված ռազմական դրության ժամանակ, անձնական շահագրգռվածությունից ելնելով` սեփական կյանքը փրկելու նպատակով, ՊԲ N զորամասի հրետանային դիվիզիոնի պատասխանատու սպա, մայորը դրսևորել է իշխանության անգործություն, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ 2021թ. օգոստոսի 25-ին վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով։

Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որն օգոստոսի 28-ին բավարարվել է: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

  • Կիսվել: