երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Կադրային փոփոխություններ ՆԳՆ–ում և ՆԳՆ ոստիկանությունում. Ի՞նչ պաշտոններում են նշանակվել ազատված պաշտոնյաները

Կադրային փոփոխություններ ՆԳՆ–ում և ՆԳՆ ոստիկանությունում. Ի՞նչ պաշտոններում են նշանակվել ազատված պաշտոնյաները

ՀՀ ներքին գործերի նախարարի հրամաններով ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանն ազատվել է պաշտոնից։ Նույն պաշտոնին նշանակվել է ոստիկանության գնդապետ Արթուր Բարսեղյանը։

ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կարեն Հակոբյանը ազատվել է պաշտոնից։ Ոստիկանության գնդապետ Կարեն Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետի պարտականությունները կատարող։

ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Նույն պաշտոնին նշանակվել է ոստիկանության փոխգնդապետ Գևորգ Զաքարյանը։

 

Ներքին գործերի նախարարի այլ հրամաններով․

Վարդան Վարդանյանը նշանակվել է ՀՀ ՆԳ նախարարի խորհրդական։

Կարեն Հակոբյանը նշանակվել է ՀՀ ՆԳ նախարարի խորհրդական։

Արթուր Խուդինյանը նշանակվել է ՀՀ ՆԳ նախարարի օգնական։

Հիշեցնենք՝ InfoPort.am-ը երեկ հայտնել էր, որ ՆԳՆ-ում պաշտոնանկություններ են և մեկ օրում 3 պաշտոնյա է ազատվել պաշտոնից։

  • Կիսվել: