երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի ուսուցիչը կալանավորվել է

Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի ուսուցիչը կալանավորվել է

Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի ուսուցիչը կալանավորվել է:

Տեղեկությունը InfoPort.am-ի հետ զրույցում հաստատեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 10-ին, ԱԱԾ-ն գործողություններ է իրականացրել Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում, դպրոցի աշխատակցին տեղափոխել են ՀՀ քննչական կոմիտե:

ՔԿ-ից հայտնել էին, որ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի աշխատակիցներից մեկի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։

  • Կիսվել: