կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Իրենք ևս վստահ են՝ ձերբակալումն ապօրինի է, և դատարանն այլ տարբերակ չի ունենալու, քան ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելը. Մեղրիի քաղաքապետի փաստաբան

Իրենք ևս վստահ են՝ ձերբակալումն ապօրինի է, և դատարանն այլ տարբերակ չի ունենալու, քան ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելը. Մեղրիի քաղաքապետի փաստաբան

Գործերը հավանաբար կմիացվեն և այդպես կքննվեն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Մեղրիի քաղաքապետի փաստաբան Երեմ Սարգսյանը:

Նշենք, որ դատարան է ներկայացվել Մխիթար Զաքարյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը, որն այս պահին քննվում է:

Փաստաբանն ասաց. ՛՛Սա տեղի է ունենում այն դեպքում, երբ իրենք ևս վստահ են՝ ձերբակալումն ապօրինի է, և դատարանն այլ տարբերակ չի ունենալու, քան ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելը։

Կալանավորման ռեժիմը մի քիչ այլ է, հետևաբար միանգամից կալանավորման միջնորդություն էլ են ներկայացրել, որպեսզի դատարանը երկուսը միասին քննի՝ հույս ունենալով, որ ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելուց հետո կալանավորումը կբավարարվի՛՛:

Նշենք, որ խուլիգանության հոդվածով արդեն մեղադրվող Զաքարյանին նոր մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածով՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելը եւ պաշտոնական փաստաթղթերում կեղծ տեղեկություններ ներառելը։

Ըստ մեղադրանքի՝ նա թաքցրել է այլ պետության քաղաքացիություն ունենալու փաստը։

 

  • Կիսվել: