հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Իրավապահ մարմինները պետք է թույլ չտան որևէ գործողություն, որը կարող է այլ կերպ մեկնաբանվել. Բադասյանը` Թովմասյանի գործի մասին

Իրավապահ մարմինները պետք է թույլ չտան որևէ գործողություն, որը կարող է այլ կերպ մեկնաբանվել. Բադասյանը` Թովմասյանի գործի մասին

Իրավապահ մարմինները պետք է շատ զգույշ լինեն և թույլ չտան որևէ գործողություն, որը կարող է այլ կերպ մեկնաբանվել:  Այս մասին ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն` այսօր լրագրողների հետ ճեպազրույցում խոսելով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ ճնշման մասին: Նրա խոսքով` Թովմասյանի նկատմամբ քաղաքական հետապնդում չկա:

Հարցին՝ Հրայր Թովմասյանը կարո՞ղ է գործով որևէ կարգավիճակ ստանալ, նախարարը պատասխանեց․  «ՍԴ-ի դատավորն ունի գործառութային անձեռնմխելիություն, բայց չեմ կարծում, որ այդ հարցին հիմա պետք է անդրադառնալ, որովհետև որևէ հիմք այս պահին չկա։ Տվյալ գործով իրավապահ մարմինը պետք է գնահատի՝ սա այն դե՞պքն է արդյոք, որ պետք է հաղթահարվի այդ անձեռմխելիությունը, թե՞չէ»։

Հիշեցնենք, որ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում էր ներկայացրել, որի հիման վրա հարուցվել է քրեական գործ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և մյուսների կողմից իշխանության զավթման համար:

Ինչ վերաբերում է ՍԴ-ի շուրջ ճգնաժամի լուծմանը` Ռուստամ Բադասյանը գտնում է, որ դրա տարբերակներից մեկը ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի ուղարկելն է:

«Մենք օրենքի նախագիծը մշակել ենք, այն շուտով կքննարկվի կառավարությունում և կուղարկվի Ազգային ժողով»,-տեղեկացրեց նախարարը:

  • Կիսվել: