հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Իրավաբանները հակադարձում են Մարուքյանին. Սահմանադրական դատարնին վերաբորղ օրենքի կապակցությամբ պատգամավորները կարող են դիմել ՍԴ

Իրավաբանները հակադարձում են Մարուքյանին. Սահմանադրական դատարնին վերաբորղ օրենքի կապակցությամբ պատգամավորները կարող են դիմել ՍԴ

Իրավաբանները հակադարձում են «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի այն պնդմանը, որ պատգամավորները Սահմանադրական դատարանին վերաբերող հարցի սահմանադրականությունը որոշելու համար չեն կարող դիմել ՍԴ:

Նման պնդումներ արել են արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը և փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

Վերջինս մասնավորապես գրել է. «Ազգային ժողովի պատգամավորների մեկ հինգերորդը կարող է դիմել Սահմանադրական դատարան այսօրվա «սահմանադրական փոփոխությունների» հարցով Սահմանադրության 168 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, քանի որ ակնհայտ է վեճը ԱԺ և ՍԴ միջև՝ իրենց սահմանադրական լիազորությունների շուրջ: Իմ կարծիքով, կարող են դիմել նաև 168 հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, քանի որ ԱԺ-ն ընդունում է օրենքներ և որոշումներ, ուստի ԱԺ կողմից ընդունվող «սահմանադրական փոփոխությունները» պետք է համարվեն օրենք, կամ եթե կուզեք, սահմանադրական օրենք:

Այլապես մենք ինքնիրավ ձևով առաջացնում ենք իրավական ակտի ինքնուրույն և նոր տեսակ՝ «սահմանադրական փոփոխություններ», առանց ունենալու դրա սահմանադրաիրավական բովանդակությունը և կարգավիճակը սահմանող համապատասխան իրավակարգավորումը, որն ի դեպ լիելուց կարող է լինել միայն Սահմանադրության մեջ»:

  • Կիսվել: