հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Իրականացվել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թթ. միջոցառումների ծրագրի 2019-2020 թթ. նախատեսված գործողությունների մոնիթորինգ

Իրականացվել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թթ. միջոցառումների ծրագրի 2019-2020 թթ. նախատեսված գործողությունների մոնիթորինգ

Իրավաբանների հայկական ասոցիացիան և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան համատեղ իրականացրել են Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի 2019-2020 թվականներին նախատեսված գործողությունների մոնիթորինգ, հայտնում են Իրավաբանների հայկական ասոցիացիայից:

՛՛Արդյունքում մշակվել է Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի մշտադիտարկման զեկույցը։

Այսօր՝ ապրիլի 20-ին, զեկույցի քննարկման նպատակով առցանց համաժողով անցկացվեց, որին մասնակցում էին պետական մարմինների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ, իրավաբաններ, փաստաբաններ՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։ 

 

  • Կիսվել: