ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ինտերնետը Հայաստանում ազատ է․ ԱՄՆ պետքարտուղարության զեկույց

Ինտերնետը Հայաստանում ազատ է․ ԱՄՆ պետքարտուղարության զեկույց

ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել է մարդու իրավունքների մասին 2022 թվականի Հայաստանի զեկույցը, որտեղ անդրադարձել են ինտերնետի ազատությանը։

Ըստ զեկույցի` կառավարությունը չի սահմանափակել կամ խաթարել ինտերնետ հասանելիությունը կամ գրաքննել առցանց բովանդակությունը, և չեն եղել հավաստի հաղորդումներ այն մասին, որ կառավարությունը վերահսկել է մասնավոր առցանց հաղորդակցությունները՝ առանց համապատասխան իրավական լիազորությունների:

Տեղեկատվական անվտանգության մասնագետները, սակայն, հայտնել են, որ մայիսի 16-ին փորձ է արվել արգելափակել Telegram և Signal սոցիալական ցանցերի աշխատանքը. Հետագա զեկույցներ չեն եղել, որոնք այդ փորձերը վերագրում են որևէ կոնկրետ խմբի կամ դերակատարի:

  • Կիսվել: