երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ինքնակամ շինությունների համար նախատեսված տուգանքը կմեծանա

Ինքնակամ շինությունների համար նախատեսված տուգանքը կմեծանա

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխությունների նախագիծը։ Ըստ այդմ, նախատեսվում է մեծացնել ինքնակամ շինություններ կառուցելու համար նախատեսված տուգանքը։

Արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանը տեղեկացրել է, որ այժմ գործող 500.000-1․000․000 դրամի տուգանքը նախատեսվում է դարձնել 750.000-1.500․000 դրամ։

Փոխնախարարը նաև ասել է, թե Հայաստանում անօրինական շինությունների կառուցման համար պատասխանատվության է ենթարկվել 4 673 մարդ։ 3 427 դեպք գրանցել է Երեւանում, 1 246-ը՝ մարզերում։ Ըստ նրա՝ որոշ մարզերից տվյալներ չեն տրամադրվել։

  • Կիսվել: