Ինձ քիչ առաջ բերման ենթարկեցին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում՝ Ադրբեջանի և ՌԴ-ի կողմից հետախուզվելու հիմքով. Լապշին
Ինձ քիչ առաջ բերման ենթարկեցին Երևանի ՛՛Զվարթնոց՛՛ օդանավակայանում՝ Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության կողմից հետախուզվելու հիմքով։ Այս մասին իր տելեգրամյան էջում հայտնել է բլոգեր Ալեքսանդր Լապշինը:
՛՛Պահանջել են իրենց հետ մտնել աշխատասենյակ։ Ես հրաժարվեցի։ Վերցրել են անձնագիրս։ Արդեն մեկ ժամից ավելի է՝ կանգնած եմ անձնագրային հսկողության կրպակների առջև։ Իրավիճակը շատ տհաճ է, լրատվամիջոցների աջակցությունն է պետք։ Սահմանապահները հայերեն են շփվում, հասկանում եմ միայն ՛՛ձերբակալություն՛՛ բառը՛՛,-նշել է նա։