կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ինձ փոխանցված տեղեկությունը խորհրդապահական բնույթ ունի․ Մանասյանը` Լևոն Մնացականյանի մասին

Ինձ փոխանցված տեղեկությունը խորհրդապահական բնույթ ունի․ Մանասյանը` Լևոն Մնացականյանի մասին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Ադրբեջանի ԱԱԾ մեկուսարանում պահվող գեներալ Լևոն Մնացականյանի մասով մի քանի խնդագրեր է ուղարկել Մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին։ Այս մասին ճեպազրույցում ասաց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը, այդպես էլ չպատասխանելով լրագրողների այն հարցին, թե Հովհաննիսյանը ողջ է, թե մահացած։
Նշենք, ավելի վաղ ազատամարտիկ Վոլոդյա Հովհաննիսյանը հայտարարել էր, որ Լևոն Մնացականյանին Բաքվի բանտում սպանել են։
 
«Ես որպես մարդու իրավունքների պաշտպան կարևորում եմ նաև ընտանիքի տեղեկացվածությունը։ Այդ նպատակով դիմել եմ համապատասխան մարմիններին , պարզապես այն տեղեկատվությունը որ ինձ է փոխանցվել, կրում է խորհրդապահական բնույթ, և դա ես չեմ կարող հրապարակել, քանի որ տեղեկատվության առաջնային աղբյուրը ինքս չեմ»,-ասաց Մանասյանը։
 
 

  • Կիսվել: