կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ինձ համար շատ կարևոր է, որ լրագրողների աշխատանքը երաշխավորված լինի․ Անահիտ Մանասյանն անդրադարձել է ԲԴԽ-ում տեղի ունեցածին

Ինձ համար շատ կարևոր է, որ լրագրողների աշխատանքը երաշխավորված լինի․ Անահիտ Մանասյանն անդրադարձել է ԲԴԽ-ում տեղի ունեցածին

Ինձ համար շատ կարևոր է, որ լրագրողների աշխատանքը երաշխավորված լինի, քանի որ խոսքի ազատության, մամուլի ազատության երաշխավորման տեսանկյունից, այս իրավունքների պատշաճ իրականացումը ունի շատ կարևոր դերակատարություն: Այս մասին այսօր Կառավրության նիստից հետո ասել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ճեպազրույցի ժամանակ:

Խոսելով ԲԴԽ-ում տեղի ունեցած միջադեպի մասին Անահիտ Մանասյանը մասնավորապես ասել է․ «Կարևոր է նաև, որ պետական մարմինների աշխատանքը երաշխավորվի, և դա է պատճառը, որ հավասարակշռված լուծումներ է գտնվում: Այդ լուծումներից մեկն այն է, որ, այո, պիտի երաշխավորվի լրագրողի աշխատանքը պետական մարմիններում:

Ես հիմա չեմ խոսի բացառապես ԲԴԽ-ի մասին, որովհետև այնտեղ խոսքը նաև դատական վարույթի մասին է և Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության տեսանկյունից սկզբունքների խնդրահարույց իրավիճակ չձևավորեմ»։

Մանասյանը նշեց, որ պետք է գոյություն ունենան ընթացակարգեր պետական մարմիններում, որոնք հնարավորություն տան կանոնակարգելու լրագրողների և քաղաքացիների՝ նիստերի դահլիճում ներկայացվածության ամբողջ պրոցեսները:

 

  • Կիսվել: