շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ինչքան իշխանությանն եմ ասում, այդքան էլ ընդդիմությանը՝ հեռու մնացեք դատական համակարգից. Ռուբեն Վարդազարյան

Ինչքան իշխանությանն եմ ասում, այդքան էլ ընդդիմությանը՝ հեռու մնացեք դատական համակարգից. Ռուբեն Վարդազարյան

Ալեքսանդր Ազարյանի՝ Դատավորների միության նախագահ ընտրվելը ինձ հույս է տալիս, որ դատական համակարգում դեռ կան մարդիկ, որոնք չեն կոտրվում ու չեն ճնշվում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Բարձագույն դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանը։

Ռուբեն Վարդազարյանը ճնշումներ նկատում է դատարանների վրա ու նշում՝ ինքը դեմ է, որ դատական իշխանության վերաբերայլ կարծիք հայտնեն։

«Ես ինչքան իշխանությանն եմ ասում, որ հեռու մնացեք դատական համակարգից, թողեք աշխատեն, նույնքան ասում եմ ընդդիմությանը», - ասաց նա։

Բարձագույն դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցված նախագահի խոսքով՝ անթույլատրելի է արդարադատության իրականացմանը միջամտելը։

«Որ Facebook-ը բացում ես ու տեսնում, թե ինչ վիրավորական արտահայտություններ են անում դատավորի մասին թե իշխանությունից, թե ընդդիմությունից, այդ ամենն անթույլատրելի է», - ասաց Վարդազարյանը։

  • Կիսվել: