Ինչպես կզգաք, եթե իրավաբանության հետ կապ չունեցող Արփի Դավոյանը դառնա արդարադատության նախարար. Հարց՝ Բադասյանին
Արփի Դավոյանը եւ մեր մյուս թիմակիցները մեր թեիմակիցներն են, ներկայացնում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, եւ ես չեմ կարծում, որ պետք է առհասարակ նման ենթատեքստով, քամահրական քննարկել որեւէ թեկնածություն: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինքը որպես պրոֆեսիոնալ իրավաբան եւ արդարադատության նախկին նախարար իրեն ո՞նց կզգա, որ իրավաբանության հետ որեւէ կապ չունեցող Արփի Դավոյանը դառնա արդարադատության նախարար:
«Ամեն թիմակից իր գործն ու աշխատանքն է անում: Իսկ թե ով կլինի արդարադատության նախարար, երբ որոշումը կլինի, այդ ժամանակ նոր մեկնաբանություններ կլինեն»,-ասաց նա: