հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Ինչ է պատասխանել Թաթոյանը՝ ՔՊ-ի կողմից առաջադրված ՄԻՊ թեկնածուին վերաբերող հարցին

Ինչ է պատասխանել Թաթոյանը՝ ՔՊ-ի կողմից առաջադրված ՄԻՊ թեկնածուին վերաբերող հարցին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը չցանկացավ որևէ գնահատական տալ ՄԻՊ-ի՝ ՛՛Քաղաքացիական պայմանագրի՛՛ կողմից առաջադրված թեկնածու Քրիստինե Գրիգորյանին: 

Ասուլիսից հետո լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե արդյոք Քրիստինե Գրիգորյանի թեկնածության հետ կապված ունի՞ մտավախություններ, որ այն մակարդակը, որին ինքը հասցրել է ՄԻՊ-ի ինտսիտուտը, կիջեցվի, Թաթոյանը նշեց հետևյալը.

՛՛Էթիկապես ճիշտ չէ, ընտրական գործընթացներ են, ճիշտ չէ որևէ կարծիք կամ գնահատական տալն իմ կողմից՛՛:

Հիշեցնենք, որ ՛՛Քաղաքացիական պայմանագիր՛՛ խմբակցությունն որոշել է Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) պաշտոնում առաջադրել Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը։

Գործող օմբուդսմեն Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետը կլրանա փետրվարին։

Գրիգորյանը ապրիլի 6-ին նշանակվել է Հայաստանի արդարադատության նախարարի առաջին տեղակալ։

 

 

  • Կիսվել: