ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Իմ կողմից ներկայացված հաղորդման մերժումը բողոքարկել եմ Գլխավոր դատախազություն. Ղազինյան

Իմ կողմից ներկայացված հաղորդման մերժումը բողոքարկել եմ Գլխավոր դատախազություն. Ղազինյան

«Հատուկ քննչական ծառայության կողմից քրեական գործ հարուցելու իմ կողմից ներկայացված հաղորդման 14 էջանոց մերժումը երեկ բողոքարկել եմ ՀՀ Գլխավոր դատախազություն»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը։

«Բողոքի մեջ ներառված են մարդկանց կյանքի և առողջության համար կենսական վտանգ ներկայացնող տեղեկատվությունը Նիկոլ Փաշինյանի և Արսեն Թորոսյանի կողմից միտումնավոր թաքցնելու և աղավաղելու փաստը հաստատող լրացուցիչ փաստական տվյալներ։ Բողոքի ընդհանուր ծավալը կազմել է 21 էջ՝ հաղորդման 7 էջի փոխարեն։ Սպասենք ՀՀ Գլխավոր դատախազության պատասխանին»,- գրել է նա։

  • Կիսվել: