հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Իմ կենսագրական բոլոր տվյալները բոլորը նշված են հանրային հարթակում. Գրիգոր Մինասյան

Իմ կենսագրական բոլոր տվյալները բոլորը նշված են հանրային հարթակում. Գրիգոր Մինասյան

Նախկինում իմ մտահոգությունները բարձրացրել եմ, բազմաթիվ են եղել նման բարձրաձայնումները և դրանք արտացոլվել են հարցազրույցներում, հայտարարություններում և բազմաթիվ այլ ֆորմատներով: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք նախկինում ևս իր մտահոգություններն արտահայտում էր՝ ինչպես այժմ:

«Ոչ մի քաղաքական գործչի չեմ հեգնել, եղել են քաղաքական դեբատներ, հայտարարություններ, բայց այդ ամեն ինչը քաղաքական էթիկայի  շրջանակներում»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է հարցին, թե կենսագրական տվյալներում չկա նշված, որ ՀՀԿ անդամ է եղել և հետո  դադարեցրել է անդամակցությունը, Գրիգոր Մինասյանն ասաց, որ կենսագրական տվյալներում առկա է, որ եղել է և դադարեցրել է անդամակցությունը: «Այլ կուսակցութան անդամ չեմ այս պահին և կենսագրական տվյալները բոլորը առկա են հանրային հարթակում»,- ասաց նա:

  • Կիսվել: