ՔՊ-ում Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության հարցով ստորագրահավաք են նախաձեռնել
Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշ պատգամավորներ նախաձեռնել են ստորագրահավաք՝ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության հարցը քննարկման առարկա դարձնելու համար։ Այս մասին InfoPort.am-ի հետ զրույցում ասաց խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
«Եթե պատգամավորները անհանգստություն ունեն,ուրեմն հիմնավոր պատճառ կա։ Ամեն ինչ պարզ կդառնա քննարկումների արդյունքում»,– ասաց նա։
Գրիգոր Մինասյանն արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնում է 2022-ի դեկտեմբերի 26-ից։
Նշենք, որ Մինասյանը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա՝ Միքայել Մինասյանի եղբայրն է, նա նաև եղել է Սերժ Սարգսյանի ղեկավարած ՀՀԿ անդամ։ Սակայն ըստ որոշ լուրերի եղբայրները տևական ժամանակ է միմյանց հետ չեն շփվում։