շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Իմ գրառման մեջ պաշտպանության տակ եմ առել Հրայր Թովմասյանին և ամբողջ ՍԴ-ն. Բաբաջանյան

Իմ գրառման մեջ պաշտպանության տակ եմ առել Հրայր Թովմասյանին և ամբողջ ՍԴ-ն. Բաբաջանյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՍԴ-ի վերաբերյալ իր գրառմանը:

Նա, մասնավորապես, նշել է. Ի հավելումն որոշ թյուրընկալումների և թյուրըմբռնումների առիթ դարձած նախօրեին Սահմանադրական դատարանի ճգնաժամը հաղթահարելու վերաբերյալ առաջիկայում սպասվող զարգացումների մասին իմ կողմից արված գրառման հայտնեմ, որ հայտնի ասացվածքից վերցված մտքի հեղինակը ԱՄՆ նախագահ Ռուզվելտն է, ով Նիկարագուայի բռնապետ Անաստազիո Սոմոզայի մասին արտահայտվելիս ասում է՝ Somoza may be a son of a bitch, but he’s our son of a bitch.”

Իմ գրառման մեջ պաշտպանության տակ եմ առել Հրայր Թովմասյանին և ամբողջ Սահմանադրական դատարանը։ Մենք հնարավորություն ունեինք չճանաչել այս դատարանը, նրա անդամներին, եթե իրապես Ազգային ժողովը անհրաժեշտ միջոցներ ձեռք առներ մեկ տարի առաջ։

Բայց մեր հավաքական և անհատական անգործությամբ, ըստ էության, ճանաչել ենք Սահմանադրական դատարանի և նրա անդամների լեգիտիմությունը։

Այս դատարանի խնդիրը պետք է լուծենք բացառապես ներքին կառուցակարգերով, առանց որևէ արտաքին կառույցի, կազմակերպության ու հանձնաժողովի կողմից Սահմանդրական դատարանի վրա ներազդեցություն սպասելու, հուսալու կամ ակնկալելու։ Սա մեր ինքնիշխան երկրի Սահմանադրական դատարանն է և մեր ձեռնարկելիք քայլերի որակը ցույց կտա, թե որքանով ենք մենք հավատարիմ Հայաստանի ինքնիշխանությանն ու պետականությանը՛՛։

  • Կիսվել: