Իջևանում հնդիկ աշխատակիցներին իբրև ֆիզիկական և հոգեկան ներգործության ենթարկելու հարցով քրվարույթ է նախաձեռնվել
Իջևանի կարի արտադրամասում իբրև զենքի գործադրմամբ և սպառնալիքներով ֆիզիկական և հոգեկան ներգործություն կատարելու, ինչպես նաև՝ ապօրինի զենք ձեռք բերելու հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել են Քննչական կոմիտեից:
Հիշեցնենք, որ ընկերությունում աշխատում է 205 հնդիկ, շուրջ 170 հայ աշխատակից, հնդիկ աշխատակիցները օգոստոսի 6-ին փակել էին Երևան – Իջևան միջպետական ճանապարհը՝ պահանջելով բարձրացնել աշխատավարձերը, փոխհատուցել իրենց վիրահատությունների գումարը, ինչպես նաև՝ դեպի Հնդկաստան ինքնաթիռի տոմս գնել։
Նրանք արդեն մի քանի օր գործադուլ էին իրականացնում՝ բարձրացնելով անմարդկային վերաբերմունքի մասին։


