ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Իջևանի ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել

Իջևանի ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել

Մարտի 7-ին ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողներն ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքը բացահայտեցին: Ժամը 11.30-ի սահմաններում քրեական հետախույզները Այգեհովիտ գյուղից ոստիկանության Իջևանի բաժին բերման ենթարկեցին նույն գյուղի 38-ամյա մի բնակչի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց 9 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված: Ըստ բերման ենթարկվածի՝ հայտնաբերվածը թմրամիջոց է, պատրաստել է վայրաճ կանեփի թփերից: 

Նշանակվել են փորձաքննություններ:

Հանգամանքները պարզվում են:   

  • Կիսվել: