երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Իգոր Խաչատուրովը, երգիչ Արսեն Գրիգորյանն ու բժիշկ Գևորգ Թամամյանը բերման են ենթարկվել

Իգոր Խաչատուրովը, երգիչ Արսեն Գրիգորյանն ու բժիշկ Գևորգ Թամամյանը բերման են ենթարկվել

Այսօր իրականացվող անհնազանդության ակցիաների ընթացքում բերման են ենթարկվել տասնյակ քաղաքացիներ։ Նրանց թվում են գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի որդին՝ Իգոր Խաչատուրովը, երգիչ Արսեն Գրիգորյանն ու Բժիշկ Գևորգ Թամամյանը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ իրավապահներն ուժի կիրառմամբ բերման են ենթարկել նաև ԱԺ պատգամավոր Արթուր Գրիգորյանին։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ժամը 8.55 ի դրությամբ ՎԻՎ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար ոստիկանություն է բերվել ակցիայի 67 մասնակից։

  • Կիսվել: