ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ի՞նչ իրավունքներ ունեն հավաքների, երթերի և անհնազանդության ակցիաների մասնակիցները. Արամ Վարդևանյան

Ի՞նչ իրավունքներ ունեն հավաքների, երթերի և անհնազանդության ակցիաների մասնակիցները. Արամ Վարդևանյան

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանը իրազեկում է ներկայացրել հավաքների, երթերի և անհնազանդության ակցիաների մասնակիցների իրավունքների մասին:

«Սիրելի հայրենակիցներ,

Ստորև ներկայացնում եմ հավաքների, երթերի և անհնազանդության ակցիաների մասնակիցների իրավունքների իրազեկումը.

1) Ակցիաների իրականացումը ՁԵՐ ԻՐԱՎՈւՆՔՆ Է, դրա համար ոչ մեկ պատասխանատվության չի ենթարկվելու:

2) Փողոցներում անհնազանդության ակցիան իրականացնելիս (օրինակ փողոց փակելը) Ոստիկանի օրինական պատշաճ բարձրախոսով պահանջ ներկայացնելու դեպքում Ձեր իրավունքն է հավաքը իրականացնել քայլերթով: 

3) Վարորդների հետ պետք է լինել հարգալից ու համբերատար: Ոստիկանին հիշեցրեք ԻՐԵՆՔ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆ ԱՋԱԿՑԵԼ խաղաղ հավաքին ըստ «Հավաքների ազատության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի:

4) Ակցիան պետք է լինի ԽԱՂԱՂ: Հիշեք այս իշխանությունը բաժանեց սևերի ու սպիտակների, իսկ մենք ապահովելու ենք համախմբվելն ու պառակտողներին պատասխանատվության ենթարկելը: Հիշեք միշտ կան սադրիչներ, իրենց բացահայտելուց լուսանկարեք կամ իրազեկեք ոստիկանությանը, բայց մի տրվեք սադրանքներին:

5) Ոստիկանների կողմից ոչ սթափ վարքագծի դեպքում մի պատասխանեք, այլ պահանջեք իրենց հրամանատարի ներկայանալը ու իրազեկեք կոնկրետ ոստիկանի պահվածքի մասին: 

6) Ոչ ոք Ձեզ չի ձերբակալելու, ոչ մի քրեական ներգործության հարց ՉԿԱ: Վարչական բերման ենթարկելն է միակ ռեպրեսիվ գործիքը որը ԵՐԵՔ ԺԱՄԻՑ ԱՎԵԼ ՉԻ ՏԵՎԵԼՈւ: Իմացեք բոլոր բաժիններ Ձեզ այցելելու են մեր գործընկեր ՓԱՍՏՍԲԱՆՆԵՐԸ: Ոստիկանական բաժիններում իրավունք ունեք ՈՉԻՆՉ ՉԱՍԵԼ, ՉՍՏՈՐԱԳՐԵԼ ու օգտվեք Ձեր զանգի իրավունքից: 

 

Տպավորությու ունեմ, որ ՔՊ առանձին պատգամավորներ ու առանձին ոստիկաններ այս իրավունքների մասին տեղյակ չեն։ Օգտվեք, պարոնայք, չիմանալը այս դեպքում չի ազատելու պատասխանատվությունից:

Ուժեղ ենք, համախմբվում ենք, Աստծով»:

  • Կիսվել: