հինգշաբթի, հունիս 30
30 / 6 / 2022
ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը կալանավորվեց

ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը կալանավորվեց

Գերասիմ Վարդանյանի փաստաբան Բենիկ Գալստյանը հայտնում է, որ դատարանի որոշմամբ կալանավորվել է ՀՅԴ երիտասարդական միության անդամ Գերասիմ Վարդանյանը։

« Դատավոր Դավիթ Արղամանյանը որոշեց մասնակի բավարարել քննիչ Սուրեն Նավոյանի միջնորդությունը՝ Գերասիմ Վարդանյանի նկատմամբ կիրառվեց 1 ամիս ժամկետով կալանավորումը։

Նշեմ, որ Գերասի վրա դա ունի զրո ազդեցություն. նա ոնց պայքարել, այդպես էլ շարունակելու է իր պայքարը»-նշել է փաստաբանը։

Հիշեցնենք, որ Գերասիմ Վարդանյանը ձերբակալվել էր մայիսի 2-ին, Երևանում իրականացվող անհնազանդության ակցիաների ընթացքում։ Ձերբակալությունը, սակայն, վերաբերում էր դեռևս 2020թ կապիտուլյացիոն ակտի ստորագրումից հետո իրականացված լայնածավալ բողոքի ակցիաներին, թեև այն ժամանակ եւս Գերասիմ Վարդանյանը ձերբակալվել էր, ԱԱԾ-ն միջնորդություն էր ներկայացրել՝ նրան կալանավորելու մասին, ինչը մերժվել էր։

  • Կիսվել: