երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանը ձերբակալվել է. նրան մեղադրանք է առաջադրվել

ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանը ձերբակալվել է. նրան մեղադրանք է առաջադրվել

«Հայաստան» դաշինքի անդամ, պատգամավորի օգնական Գերասիմ Վարդանյանը ձերբակալվել է, նրան մեղադրանք է առաջադրվել։

Տեղեկությունը հաստատել է նրա փաստաբան Բենիկ Գալստյանը։

Հիշեցնենք, որ այսօր անհնազանդության բողոքի ակցիաների ընթացքում կարմիրբերետավորները Գերասիմ Վարդանյանին ձեռնաշղթաներով բերման են ենթարկել։

 «Դիմադրություն» շարժումը 08։30-ից սկսել էր անհնազանդության ակցիաները Երևանի տարբեր հատվածներում. այս պահի դրությամբ՝ բերման է ենթարկվել 244 քաղաքացի։

  • Կիսվել: