երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Հունվարի 6-ին՝ Սուրբ Ծննդյան օրը, նախկին ռազմագերին ազատ կարձակվի. իրավապաշտպան

Հունվարի 6-ին՝ Սուրբ Ծննդյան օրը, նախկին ռազմագերին ազատ կարձակվի. իրավապաշտպան

Դատարանը մերժեց Ռոբերտ Նալբանդյանի կալանքի ժամկետը երկարացնելու՝ քննիչի միջնորդությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

«Հունվարի 6-ին՝ Սուրբ Ծննդյան օրը, նախկին ռազմագերին ազատ կարձակվի։ Այս կարևոր որոշումը կայացրեց դատավոր Շիրոյանը»,- գրել է Մելիքյանը։

Նշենք, որ ավելի վաղ «Իրավական ուղի» ՀԿ-ն հայտնել էր, որ իր փաստաբանական թիմը՝ Սիրանուշ Սահակյանը, Ռուբեն Մելիքյանը և Դավիթ Ավագյանը, pro bono հիմունքներով ստանձնել է ադրբեջանական գերությունից անմիջապես հետո կալանավորված երկու հայ զինծառայողների պաշտպանությունը:

Ռոբերտ Նալբանդյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարքի համար։

 

  • Կիսվել: