հինգշաբթի, հուլիս 4
4 / 7 / 2024
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 74 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար. զոհվել է 1, վիրվորվել՝ 27 մարդ

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 74 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար. զոհվել է 1, վիրվորվել՝ 27 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 6-7-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 74 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 14, մարմնական վնասվածք պատճառելու՝ 6, ֆիզիկական ներգործության, անձնական ունեցվածքի գողության, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման և աշխատանքային պաշտպանության կանոնները խախտելու՝ 4-ական, կողոպուտի, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, զենք-զինամթերքի առգրավման, փաստաթղթեր կեղծելու կամ օգտագործելու ու վարժական հավաքներից և ծառայությունից խուսափելու՝ 3-ական, հոգեկան ներգործության, բնակարանային գողության, վստահված գույքը հափշտակելու և խարդախության` 2-ական, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, թմրանյութի մաքսանենգության, ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացումը խոչընդոտելու, դատական ակտը չկատարելու կամ դրա կատարմանը խոչընդոտելու, գերեզմանն անարգանքի ենթարկելու, երեխայի կյանքի անվտանգության ապահովման կամ առողջության պահպանման պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու ու անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 6 հետախուզվող, կամավոր ներկայացել ՝ 2-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։

Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության, բնակարանային գողության և կողոպուտի 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար. 1 մարդ զոհվել է, 27-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

  • Կիսվել: